Մեդալներ` պաշտպանության բանակի զինվորներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` 2014թ. հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողություններին կազմակերպված հակահարված հասցնելու, մարտական բարձր պատրաստականության և ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար պարգևատրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` մեկ հոգի, «Արիության համար» մեդալով՝ 11 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 15 հոգի:

Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի որոնումների և վնասազերծման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակից:

Մեկնաբանել