15 օգոստոս, 2014 17:41

Անորակ թռչնամիսը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել Նոր Նորքի երեք մանկապարտեզներին «Էդվարդ Մխիթարյան» անհատ ձեռներեցի կողմից անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նշված անհատ ձեռներեցի հետ` որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է 2014թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին:

«Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ: Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել: Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ»,- հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իր տվյալների համաձայն` անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպում է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի  հավի միս  է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:

Ոստիկանությունը վերոնշյալ հասցեից առգրավվել էր «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն