
Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված «Տանկային Բիաթլոն-2014» աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,-գրել է Հովհաննիսյանն իր էջում:
Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնության հավաքականը:
Օգոստոսի 4-16-ը անկցակված զորավարաժություններին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Սերբիա: