Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջևանում

Օգոստոսի 18-ին Նախիջևան քաղաքում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև եռակողմ հանդիպում, հաղորդում է ադրբեջանական contact.az կայքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ եռակողմ հանդիպման նախաձեռնողը Զաքիր Հասանովն է:

Բացի եռակողմ հանդիպումից, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը կունենան երկկողմ հանդիպումներ: Ռազմավարական դաշնակից երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կայցելեն նաև Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկը:

Մեկնաբանել