30 օգոստոս, 2014 12:00

Անհայտի սպասումով

Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է:

ՍիվիլՆեթը, համագործակցելով Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակի հետ, զրուցել է անհայտ կորածների ընտանիքներից մի քանիսի  հետ: Ներկայացնում ենք նրանց պատմությունները՝ Անհայտի սպասումով շարքի տեսքով: Այս ընտանիքների վրա պատերազմի թողած սպիները շատ խորն են: Վառ պահելով անհայտ կորած անձանց հիշողությունը՝ ընտանիքները համոզված են, որ նրանք անհետ չեն հեռացել: