3 սեպտեմբեր, 2014 16:38

Խցանումներ Վերին Լարսում

Ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետում, որը վերաբացվել է օգոստոսի 30-ին, մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել, հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայնը»:

Անցակետը լիովին սկսել է գործել սեպտեմբերի 1-ից, և չնայած այդ հանգամանքին՝ ռուսական կողմում մեծ հերթեր են գոյացել: Վարորդների խոսքով՝ իրենք վրացական սահմանը հատում են մի քանի րոպեում և չեզոք գոտում մի քանի ժամ սպասում են ռուսական կողմ անցնելու համար:  

Ներկայում անցակետում կուտակվել է 300-350 ավտոմեքենա: Ռուսական կողմը խցանումներն ու հերթը պայմանավորում է  դեպի Ռուսաստան մեկնող ավտոմեքենաների մեծ հոսքով:

Վերին Լարսը ժամանակավորապես փակվել էր օգոստոսի 20-ին Ռուսաստանը Վրաստանին կապող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլուզման հետևանքով:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից Սիվիլնեթի հետ զրույցում նշեցին, որ անցակետի վերաբացման և ավտոմեքենաների մեծ հոսքի հետևանքով հայ-վրացական «Բագրատաշեն» անցակետում խցանումներ չկան: