Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Սեպտեմբերի 13-20-ը կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ մարտավարական զորավարժություններ՝ Ադրբեջանի զինուժի բոլոր տեսակի զորամիավորումների, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ մասնակցությամբ, հաղորդում է contact.az-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝զորվարժությունների առաջին փուլում կներգրավվեն հետախուզության, հատուկ ջոկատայինների, ռազմաօդային, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Երկրորդ փոլում զորավարժություններին կմասնակցեն ցամաքային զորքերը, որոնք կիրականացնեն տարբեր պայմաններում հարձակողական գործողություններ:

Երրորդ փուլում ուսումնական կենտրոններում և հրաձգարաններում կիրականացվեն մի շարք զինտեխնիկայի և հրթիռային համալիրների ռազմական կրակոցներ:

Զորվարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 20 հազ. զինվորական անձնակազմ, 10 հազար պահեստային զինվորական, 250 միավոր զրահատեխնիկա, 20 իքնանթիռ, 15 ուղղաթիռ և այլն:

Զորավարժությունների անցկացման հստակ վայրը չի նշվում:

Մեկնաբանել