Արսեն Ջուլֆալակյանը` աշխարհի չեմպիոն

Civilnet-ն արդեն տեղեկացրել է, որ Տաշքենդում այսօր մեկնարկած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ տանելով հասել է մինչև եզրափակիչ:

Վայրկյաններ առաջ Արսենը ոչ պակաս հաղթանակ տարավ նաև եզրափակչում և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակչում Արսենը 4:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Նևան Զուգայի նկատմամբ:

1/16 եզրափակիչ` Արսեն Ջուլֆալակյան – Էլվին Մուրսալիև (Ադրբեջան)` 9:0

1/8 եզրափակիչ` Արսեն Ջուլֆալակյան – Ֆլորիան Մարխլին (Ավստրիա)` 12:1

14 եզրափակիչ` Արսեն Ջուլֆալակյան – Խուան Էսկոբար (Մեքսիկա)` 11:2

1/2 եզրափակիչ` Արսեն Ջուլֆալակյան – Զուրաբի Դութանիշվիլի (Վրաստան)` 1:0

Եզրափակիչ` Արսեն Ջուլֆալակյան – Նևան Զուգայ (Խորվաթիա)` 4:0

Մեկնաբանել