Բրազիլիայում մարզադաշտը լուսավորվում է ֆուտբոլիստների էներգիայի շնորհիվ

Ռիո դե Ժանեյրույում բացվել է մարզադաշտ, որը լուսավորվում է ֆուտբոլիստների շարժման արդյունքում առաջացած կինետիկ էներգիայի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը՝ հայտնելով, որ այդ յուրահատուկ մարզադաշտի բացմանը ներկա է եղել ֆուտբոլի արքա Պելեն։

նախագիծը հովանավորվում է Royal Dutch Shell ընկերության կողմից։ Խոտածածկի տակ գտնվում է 200 սալիկ, որոնք կլանում են խաղադաշտով վազող ֆուտբոլիստների էներգիան։ Ցերեկն այդ սալիկները էներգիան են ստանում արևից, ինչը նշանակում է, որ այս մարզադաշտում ֆուտբոլ կարելի է խաղալ օրը 24 ժամ։

Թեպետ նման սալիկներ տեղադրված են եվրոպական ավստրալական երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում, սակայն ֆուտբոլային մարզադաշտում նրանք օգտագործվում են առաջին անգամ։

Մեկնաբանել