16 սեպտեմբեր, 2014 20:39

Կայացել է Սարգսյան-Ուորլիք հանդիպումը

Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:

Այսօր՝ ավելի վաղ, ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ջեյմս Ուորլիքը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին: