Microsoft-ը կներկայացնի նոր Windows 9-ը

Microsoft ընկերությունը սեպտեմբերի 30-ին Սան Ֆրանցիսկոյում մամուլի ասուլիս է հրավիրել, որում խոսելու է «Windows օպերացիոն համակարգի ապագայի» մասին։ Ընկերությունը, ըստ Verge-ի, կներկայացնի նաև թարմացված Windows 9 օպերացիոն համակարգը։ Չի բացառվում, որ ներկայացվի ծրագրային մշակման մասնագետների համար նախատեսված համակարգի փորձնական տարբերակը. նրանք էլ, իրենց հերթին, կփորձարկեն և գնահատական կտան համակարգի նոր գործառույթներին։ Սպասվում է, որ Windows 9-ի հանրային տարբերակը հասանելի կլինի 2015թ. ապրիլին։

Մեկնաբանել