Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ. Բիլբաո

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ: Անվանի շախմատիստները 34-ական քայլ կատարեցին:

3-րդ տուրի մյուս պարտիան` Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա) պարտիան դեռևս չի ավարտվել:

Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը` 7 միավոր, Արոնյանը 5 միավորով երկրորդն է, Վալեխոն ունի 1 միավոր, Պոնոմարյովը դեռևս միավոր չի վաստակել:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը սևերով ոչ-ոքի է խաղացել Վալեխոյի հետ, իսկ երկրորդ տուրում սպիտակներով հաղթել է Պոնոմարյովին:

Այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար` 1:

Մեկնաբանել