19 սեպտեմբեր, 2014 21:51

Արոնյանը չկարողացավ հաղթել Վալեխոյին. Բիլբաո

Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի նախավերջին` 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով չկարողցավ կոտրել Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի դիմադրությունը և զրկվեց մրցաշարը հաղթելու հնարավորությունից. այս տուրի մյուս պարտիայում Վիշվանաթհան Անանդը  ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովը հետ և ժամանակից շուտ ապահովեց հաղթողի կոչումը: 

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը տեսքը հետևյալն է.

1. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)` 11 մ.

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 7 մ.

3. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)` 5 մ.

4. Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա)` 2 մ.