Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով դատական նիստը հետաձգվեց

Գավառի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 22-ին Հասմիկ Խաչատրյանի` բախտագուշակ Վարսիկի հարսի նկատմամբ ընտանեկան բռնության գործով դատավարության հերթական նիստին չէր ներկայացել տուժող կողմը և դատախազը: Ինչպես հաղորում է ՍիվիլՆեթի թղթակիցը դատավորը որոշեց նիստը հետաձգել՝ հաջորդ նիստը նշանակելով հոկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին: Սեպտեմբերի 22-ի նիստին պետք է հրապարակվեին Հասմիկ Խաչատրյանի՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Հասմիկ Խաչատրյանին՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված է քրեական գործ: Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն` Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` խոշտանգում: Մասնավորապես՝ Հակոբյանը մեղադրվում է 9 տարի շարունակ կնոջը ֆիզիկական և հոգեբանական խոշատանգումների ենթարկելու մեջ:

Մեկնաբանել