23 սեպտեմբեր, 2014 13:15

Տոնավաճառների աշխատակիցների ցույցը՝ կառավարության դիմաց

Երևանի մի շարք տոնավաճառների՝ «Ռոսիա», «Հրազդան», «Ոսկու շուկա», Նորքի տոնավաճառ, Մալաթիայի տոնավաճառ, հարյուրավոր առևտրականներ սեպտեմբերի 23-ին հավաքվել են կառավարության շենքի մոտ։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։

Ըստ օրենքի՝ վաճառվող ցանկացած ապրանք պետք է գույքագրվի։ Առևտրականներն ասում են, որ իրենք ժամանակ չունեն ապրանքները հատ առ հատ հաշվառելու։ Բացի դրանից՝ այդ դեպքում իրենք պետք է հարկ վճարեն յուրաքանչյուր ապրանքի համար առանձին։

ՍիվիլՆեթի թղթակցի խոսքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոնավաճառների աշախատակիցների 20 ներկայացուցիչների հրավիրել է կառավարությույն՝ քննարկելու խնդիրը։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։