Ռուսաստանում բանկ թալանելու կասկածանքով հայեր են ձերբակալվել

Մերձմոսկվայում ծնունդով չորս հայաստանցի է ձերբակալվել Կալուգայի մարզում բանկի վրա իրականացված ավազակային հարձակման և 18 մլն ռուբլու հափշտակման կասկածանքով, սեպտեմբերի 25-ին հաղորդում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ զինված կողոպուտը տեղի է ունեցել 2014թ․ օգոստոսին։ «Տվյալ հանցագործության կատարման մեջ կասկածվողները ձերբակալվել են։ Նրանք են՝ ծնունդով չորս հայաստանցի՝ 36-44 տարեկան»,- ասված է հաղորդագրությունում։

Խուզարկությունների ընթացքում իրավապահները առգրավել են տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, սիմ քարտեր և հեռակապեր, ինչպես նաև արտասհմանյան մակնիշի ավտոմեքենա, ասված է հաղորդագրությունում։

Հարուցվել է քրեական գործ՝ «ավազակություն» հոդվածով։ Համաձայն ռուսական օրենսդրության՝ կասկածյալներին կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում։

Սեպտեմբերի սկզբին ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել էր, որ օտարերկրացիները 2014թ․ առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում իրականացրել են մոտ 24,5 հազ․ հանցագործություն, որոնց 86%-ն իրականացրել են ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

Մեկնաբանել