26 սեպտեմբեր, 2014 15:05

Հարգանքի տուրք՝ Կոմիտասի հիշատակին

Հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երևանցիներ, հաղորդոում են քաղաքապտերանի մամուլի ծառայությունից: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Սեպտեմբերի 26-ից նաև մեկնարկում են հայ մեծանուն երգահանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կոմիտասին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի կրթական հաստատություններում ու մշակութային օջախներում: