1 հոկտեմբեր, 2014 20:00

Երկրորդ մարտի 1 չի լինելու․ վարչապետ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործողությունը կասեցնելու մասին հարցին, կոչ արեց կառավարության հետ չխոսել վերջնագրի լեզվով։ Աբրահամյանն ասաց, որ հեղափոխություն չի լինելու․ «Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում: Երկրո՞րդ մարտի 1 եք ուզում: Չի լինելու»,- ասաց Աբրահամյանը։