1 հոկտեմբեր, 2014 19:00

Լիսկան նշանակվել է «սխոդկայով»․ Զարուհի Փոստանջյան

«Սյունիքի մարզպետ նշանակելու համար մրցույթ է հայտարարվել: Սուրիկ Խաչատրյանի նշանակումը տեղի է ունեցել «սխոդկայի» միջոցով, որին մասնակցել են Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը», - Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հղում անելով Սյունիքի մի բնակչի, որի անունը Թակարդ է։