Աշխարհի ամենահնարամիտ խաղահրապարակները

Մեր երեխաների համար խաղահրապարակներում իրենց հասակակիցների հետ խաղալը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև մտահորիզոնի, երևակայության ու շփման կարողությունների զարգացման համար:

1.Դանիա. «Մոնստրում» խաղահրապարակնե


Վարպետորեն նախագծված փայտե խաղահրապարակներ՝ անհամաչափ անկյուններով: Այս խաղահրապարակները համահունչ են Դանիայի քաղաքային բնապատկերի հետ:


2. Ճապոնիա, Տոկիոյի արվարձան․ «Տակինո» ազգային զբոսայգու խաղահրապարակ


Խաղահրապարակի շինարարությունը տևել է երկու տարի և արժեցել 1,5 միլիարդ ճապոնական իեն: Այս սրամիտ ճապոնական խաղահրապարակը խթանում է երեխաների երևակայությունը թե՛ դրսում, թե՛ ներսում: Իսկ հսկայական, սպիտակ ցատկահարթակը ծածկում է բլրի մի մասը: Ծիածանի բոլոր գույներով ներկված այս ցանցերում երեխաները կարող են աշխարհը շուռ տալ գլխիվայր:

3. Պերու, Լիմա․ Ուրվական գնացքի այգին

Էլեկտրագնացքի այս լքված կայարանը Բասուրամա կոչվող արտիստների խումբը, օգտագործելով վերամշակված իրեր, վերածեց ամենավառ ու գույնզգույն խաղահրապարակի մեծահասակների և փոքրերի համար:

4. Մալազիա. Կուալա Լումպուրի քաղաքային կենտրոնական զբոսայգին

Բրազիլացի արվեստագետ Ռոբերտո Բուրլ Մարքսի նախագծած այս այգին գտնվում է լայնարձակ մի այգում`աշխարհի ամենաբարձր երկվորյակ աշտարակների ստվերում: Վառ գույներն ու ոճը արտացոլում են հարուստ մալազիական մշակույթը, իսկ այգու կանաչ անկյունները հաճելի հանգստավայր են քաղաքի աղմկոտ իրարանցման մեջ:

Զբոսայգում կա մզկիթ, մեծ ջրաշխարհ, ջրավազաններ ու խաղահրապարակ, որի հատակը, երեխաների անվտանգությունից ելնելով, ամբողջովին պատված է փափուկ ռետինե կտորտանքներով:

5. Ավստրալիա, Մելբուռն. Ս. Կիլդայի արկածային խաղահրապարակ


Քաղաքի արվարձանային մասի բարձրահարկ շենքերի արանքում մի անգին քար կա թաքնված: Անապահով ընտանիքների երեխաների համար նախագծված այս այգին տեղացիներն անվանում են «հետնաբակի խաղահրապարակ»՝ ելնելով այս վայրի հմայքից ու տնային զգացողությունից:

6. Ֆրանսիա, Փարիզ. Վիշապի այգին

Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդայի պատվին կառուցված այս զբոսայգին մի հսկայական վիշապ-սահարան է՝ բնության, արվեստի, գիտության ու տեխնոլոգիայի մի զարմանահրաշ խառնուրդ: Միայն վիշապի լեզվի սահահարթակը 26 մետր է, իսկ մետաղյա ձևավորումը մարտահրավեր է նետում երևակայության սահմաններին:

7. Իսպանիա, Վալենսիա․ Գուլիվերի զբոսայգին

Այգին ձևավորված է 18-րդ դարի սկզբին տպագրված Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները» գրքի մոտիվներով, որը մինչ այժմ մանկական ընթերցանության հիանալի նմուշ է: Զբոսայգին կառուցված է այնպես, որ երեխաներն իրենց զգում են իրական լիլիպուտների նման՝ նրանք, Գուլիվերին կապելով, կարող են մագլցել նրա թևերի, ոտքերի վրա, սահել մազերով:

8. ԱՄՆ, Վիրջինիա նահանգ. Քլեմիյոնթրի այգի

Հատուկ նախագծված լինելով հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ այս այգին իսկապես նորարարական է: Չորս բաժինները ներկում են ծիածանի բոլոր գույներով, իսկ կենտրոնում հսկայական կարուսելն է:

9. Գերմանիա, Բեռլին. Բրիցերգարդեն

Այս զբոսայգին ներառում է լաբիրինթոս, աշխարհի հսկայական քարտեզ, ջրաշխարհ, կավով ու ավազով կրեատիվ խաղեր և հեքիաթային դիզայն: Երեխաները կարող են կավե արձանիկներ պատրաստել արվեստանոցներում կամ չփչփացնել փոքրիկների համար նախատեսված ջրաշխարհում:


Մեկնաբանել