Կառավարությունն ունի մի խնդիր` փող աշխատել. Արամ Մանուկյան

Կառավարությունը հստակ խոստովանում է, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառման ժամանակ փակվելու են փոքր ձեռնարկությունները: Այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես, հոկտեմբերի 25-ին Արարատում տեղի ունեցած հանրահավաքին:

«Իրականությունը սա է` այդ մարդիկ հստակ խոստովանում են, որ այս օրենքի կիրառման ժամանակ փակվելու են փոքր ձեռնարկությունները: […]: Իրենց հետաքրքրում է միայն բյուջեի կատարողականը: Թե ինչ կլինի այդ ժողովուրդը, ուր կգնա, թքած ունեն` և´ նախկին վարչապետը, և´ այսօրվա իշխանությունները: Չեն ուզում հեղափոխություն, չեն ուզում` դուք Հայաստանում ապրեք: Իրենք ունեն մի խնդիր` փող աշխատել, փող աշխատել մինչև վերջ, ուտել մինչև վերջ ու չկշտանալ: Այս իշխանությունը, այս մարդիկ տակտ չունեն, սահման չունեն, վերջ չունեն, կլպելու են մինչև վերջ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով իրականում կառավարությունը իրար դեմ է կանգնեցրել մեծ ու փոքր բիզնեսին:

Արամ Մանուկյանի խոսքով` մարդկանց մարտահրավեր է նետված` կա´մ ժողովուրդը կդիմանա և կհաղթի, կա´մ կհաղթեն իշխանությունները, և բոլորին կարտաքսեն Հայաստանից:

Մեկնաբանել