10 հոկտեմբեր, 2014 14:54

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Կարեն Պետրոսյանի դին

karen-petrosyanԱդրբեջանական կողմը հոկտեմբերի 10-ին հայկական կողմին է հանձնել ադրբեջանական գերության մեջ «հանկարծամահ եղած»Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին: Հանձնումը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

1981թ. ծնված Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և գերի ընկել: Ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացրել էին որպես դիվերսանտ:

Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրել էին, որ Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել» :

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն օգոստոսի 8-ին հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ «Կարեն Պետրոսյանին մահվան է հասցրել ադրբեջանական կողմը»: