Լուիս Սուարեսը պարգևատրվել է «Ոսկե խաղակոշիկով»

Suarez1.v1413401256

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դարձել է «Ոսկե խաղակոշիկ» 2013/14 մրցանակի դափնեկիր։

27-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակը ստացել է «Լիվերպուլի» կազմում 31 գոլի հեղինակ դառնալու համար, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի ազգային առաջնություններում։ Նույնքան գնդակ է խփել նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն, ով իր մրցանակը կստանա նոյեմբեր ամսին։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ մրցակցին կծելու համար Սուարեսը ենթարկվել էր պատժի, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 25-ին, երբ կկայանա «Բարսելոնա» – «Ռեալ» սուպերկլասիկոն։

Մեկնաբանել