21 հոկտեմբեր, 2014 13:40

Ազատամարտիկի բազմազավակ պայքարը, մաս 2

Ազատամարտիկ, երկրորդ խմբի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանը պայքարում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու համար: Տարիներ առաջ Գագիկը երդվել է, որ պետք է 12 արու զավակ ունենա և նրանց կոչի իր զոհված ընկերների անուններով: Այժմ նա 7 տղա և  5 աղջիկ ունի: Աղքատության նպաստը չի բավարարում մեծ ընտանիքի կարիքները հոգալու համար: Այս տարի Հովհաննիսյանի 6 երեխաները չեն կարողացել դպրոց գնալ: