22 հոկտեմբեր, 2014 17:37
Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը. Արամ Մանուկյան
ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ մշտապես մրցույթ է եղել բոլոր բուհերում, և առաջին տարին է, որ դիմորդների թիվը նախատեսվածից ավելի քիչ է
22 հոկտեմբեր, 2014 17:56
Ընդդիմադիր եռյակի` հոկտեմբերի 24-ին հրավիրած հանրահավաքը բեկումնային կարող է լինել: Ռազմավարական` իշխանափոխության առումով եռյակի ներսում կոնսենսուս կա: Մինչև հանրահավաքը պետք է հստակեցվի նաև մարտավարությունը:
Առանցքային խնդիրն այստեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասելիքն է: Եռյակի ձևաչափում ԲՀԿ-ն այն առանցքային ուժն է, որը շարժիչ ֆունկցիա է կատարում, և շատ կարևոր է նրա դիրքորոշումը իշխանափոխության մարտավարական պլանի առումով:
Որ Գագիկ Ծառուկյանն իր թիմով այլևս նահանջելու տեղ չունի, ակնհայտ է: Փոքր հետքայլն անգամ կարող է ճակատագրական լինել: Սերժ Սարգսյանը սպասում է փոքր սայթաքման, որպեսզի հակագրոհի անցնի, որը կարող է ավարտվել քաղաքական դաշտում և իշխանական բուրգում Սարգսյանի լիարժեք մենիշխանության հաստատմանը՝ առանց մրցակիցների: Այդ դեպքում Սարգսյանի վերարտադրությունը անխուսափելի կդառնա: Նման հեռանկարը ենթադրում է, որ ընդդիմադիր եռյակը պետք է կնքի իր քաղաքական մահկանացուն: Հետևաբար, եռյակը կամա թե ակամա պետք է առաջնորդվի no pasaran [«նրանք չեն անցնի», կարգախոս, որը ցույց է տալիս թշնամու դեմ պայքարում դիրքը պահելու վճռականությունը] սկզբունքով:
Շատ կարևոր է, որ մարտավարության հստակեցման հարցում կոնսենսուս լինի եռյակի ներսում: Բնականաբար, взять почту, телефон, телеграф լենինյան կարգախոսներով ու սկզբունքներով հեղափոխության համար Հայաստանն ու քաղաքական ուժերը պատրաստ չեն, ավելին՝ դա վատագույն տարբերակն է, որ կարող է լինել:
Հետևաբար, անհրաժեշտ է գտնել կոմպրոմիսային տարբերակ, որի շրջանակում քաղաքական ուժերի գլխավորությամբ հասարակական հրապարակային ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված կլինի անարյուն հեռանալ: Անհրաժեշտ է ստեղծել իրավիճակ, որի դեպքում Սարգսյանը կհասկանա, որ կորցրել է վերահսկողությունը և երկիր կառավարելու ռեսուրս չունի:
Հոկտեմբերի 24-ը հանգրվանային է լինելու ընդդիմադիր եռյակի հետագա պայքարի առումով:
* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: