30 հոկտեմբեր, 2014 20:23

Առաջին էկո դպրոցը տարածաշրջանում

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցն առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում, որն արժանացել է «Էներգիայի և բնապահպանական մշակման առաջատարության» վկայագրի և բոլոր պայմաններով համապատասխանում է վկայագրի չափանիշներին: Դպրոցը գործում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հովանու ներքո: