3 նոյեմբեր, 2014 12:00

Եվրադատարան՝ հայկական ավանդույթներով

«Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը համոզված են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանը ներկայացնող դատավորների մրցույթը տեղի է ունեցել բազմաթիվ խախտումներով: Նրանց կարծիքով՝ եվրոպական համապատասխան կառույցները պետք է նոր մրցույթ նշանակեն: