17 նոյեմբեր, 2014 12:55

Թուրք ֆուտբոլիստները խիստ կտուգանվեն չսափրվելու համար

Ilhan Cavcav

Թուրքիայի «Գենչերբիրիլիգի» ակումբի նախագահ Իլհան Ջավջավը մտադիր է թիմի խաղացողներին տուգանել 10 հազար դոլարով, եթե նրանք չսափրվեն։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։

Նախագահի կարծիքով՝ սա վատ օրինակ է երիտասարդների համար։ Ջավջավը նաև փորձել է համոզել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յըլդըրըմ Դեմիրորենին, որպեսզի նման պատիժ սահմանվի թուրքական լիգաներում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների համար։

«Ես 80 տարեկան եմ և ամեն օր սափրվում եմ։ Դուք՝ մարզիկներդ, պետք է օրինակ ծառայեք երիտասարդների համար», - ասել է Ջավջավը։