17 նոյեմբեր, 2014 12:35

Երբեք մի կեր հետևյալ 5 սննդատեսակը

Ելնելով սեփական սննդային նախասիրություններից՝ մենք չենք սիրում այս կամ այն ուտելիքը, լինի սոխ, միս, թե ընդեղեն: Սակայն գոյություն ունեն նաև այնպիսի ուտելիքներ, որոնք սննդի արդյունաբերությունում աշխատող և ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ աշխատում են ամեն կերպ բացառել իրենց օրակարգից: Ստորև ներկայացնում ենք այն սննդատեսակները, որոնք համբուրգերների, կարտոֆիլ ֆրիի, չիփսերի և առհասարակ արագ սննդի նման վատ հեղինակություն չունեն, սակայն գրեթե նույնքան վտանգավոր են:

Ոչ օրգանական ելակ stb

Food Inc.-ի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կենները պատմում է, թե ինչպես է մի անգամ այցելել ելակի ֆերմա, որտեղ հողագործները  թունաքիմիկատներ էին ցանում դաշտերում: «Նրանք ոտքից գլուխ ծածկված էին հատուկ հագուստով՝ պաշտպանվելու թունաքիմիկատների հետ առնչվելուց, որոնք ցանում էին ելակների վրա: Եվ երբ սա տեսա, հասկացա, որ այլևս երբեք այդ ելակից չեմ ուտի»: Դժբախտաբար, նրան չեն թույլատրել լուսանկարել այդ ամենը: Կարծում եմ` հասկացան, որ ախորժալի պատկեր չի ստացվի՝ կատակում է նա: ԱՄՆ Գյուղատնտեսության պետդեպարտամենտի տվյալները վերլուծող կազմակերպություններից մեկը՝ Բնապահպանական աշխատանքային խումբը, բացահայտել է այդ ելակների մեջ առնվազն 13 թունաքիմիկատի մնացորդային հետքեր: Հետևությունը թողնում ենք քեզ: 

Դիետիկ կոլա 111812_0809_WhyCokeCost1

Փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Այզիկ Էլիասը խորհուրդ է տալիս խուսափել դիետիկ կոլայից, շաքար չպարունակող կոնֆետներից, ինչպես նաև արհեստական քաղցրացուցիչներ՝ սուկրալոզ, ասպարտամ, ացեսուլֆամ Կ, նեոտամ, պարունակող մաստակներից:  Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ներծծվելով մարսողական համակարգում՝ այս քաղցրացուցիչները կարող են հանգեցնել սրտի և ստամոքսի խնդիրների, նևրոլոգիական խանգարումների, գլխացավերի, քիմիական թունավորման և քաղցկեղի:

Թիթեղյա տարաներում պահածոյացված լոլիկ canned-tomatoes-550

Թիթեղյա տարաների խեժով նշագծումը պարունակում է բիսֆենոլ Ա, որը վերարտադրողական ֆունկցիայի վրա ունի խիստ բացասական ազդեցություն:

«Օրգանիզմը մեկ լիտրանոց թիթեղյա տարայում պահածոյացված լոլիկից 50 միկրոգրամ բիսֆենոլ-Ա է ստանոմ, ինչը, հատկապես երիտասարդների ու երեխաների համար, բավական մեծ չափաբաժին է: Լուծումը շատ պարզ է․ օգտվիր ապակյա տարաներում պահածոյացված լոլիկից:

Սպիտակ շոկոլադ butlers-mixed-berry-3

Սև շոկոլադը, ի տարբերություն սպիտակի, ուղեղի աշխատանքը խթանող և օգտակար քաղցրեղեն է, որի ոչ մեծ քանակով օգտագործումը նաև չի սպառնում գիրացմամբ: Հայտնի է, որ այն բարելավում է դեպի ուղեղ արյան շրջանառության մամբ, արյունատար անոթների պաշտպանմամբ: Այս ամենը բացարձակ չի վերաբերում սպիտակ շոկոլադին, որը որևէ կապ չունի շոկոլադի հետ, բացի իր անվանումից:

Սննդային ներկեր trix

Անկախ հետազոտությունները ցույց են տվել, որ #3 կարմիր ներկը լաբորատոր մկների մոտ հանգեցնում է քաղցկեղի: Հյութերի սննդային որակի վերջերս իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ, օրինակ, «Տրոպիկանա կեռաս» հատապտղային հյութն ընդհանրապես չի պարունակվում ոչ կեռասի, ոչ էլ որևէ հատապտղի հյութ, դրա փոխարեն հսկայական քանակությամբ սննդային կարմիր գունավորում է՝ # 40:

Սննդային գունավորումները կարող են «խցկվել» ամենաանսպասելի տեղեր, օրինակ, պանրի կամ յոգուրտի մեջ: Միշտ կարդա՛ պիտակները: