17 նոյեմբեր, 2014 14:25

Կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի անդրանիկ հանգանակությունը

tsitsernakaberdՄոնռեալում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը՝ Կանադայում Հայաստանի  դեսպանության հովանավորությամբ։ Ինչպես հաղորդում են արտգործանախարարության մամուլի ծառայությունից, հանգանակությանը մասնակցել է 400 հոգի, հավաքվել է շուրջ 150 000 կանադական դոլար (133000 ԱՄՆ դոլար):

Իր ելույթում Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:

Միջոցառմանը «Կալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը մանրամասն զեկույց է ներկայացրել Մեծ եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ: