5 դեկտեմբեր, 2014 17:57

Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց

Դեկտեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Հաջորդ՝ վիճաբանությունների փուլում, կողմերը պետք է հանդես գան ճառերով, Վարդան Պետրոսյանն էլ կներկայացնի իր վերջին խոսքը, որից հետո դատավորը կգնա վճիռ կայացնելու։