9 դեկտեմբեր, 2014 13:00

Այստեղ ստորագրեք ու տառապեք

Որպես բռնադատվածի զավակ՝ Ռազմիկ Ոսկանյանին կառավարությունը 2005թ. տրամադրել է տուն կառուցելու վարկ՝ 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: 2010թ․ պայմանագիրը վերակնքվել է, որի արդյունքում, անկախ մարումների քանակից և չափից, Ռազմիկ Ոսկանյանի վարկն սկսել է աճել, և ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքան է այն կազմելու վերջում: