9 հունվար, 2015 12:16

Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի

37982-hi-snowy-roadՀունվարի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք -Քարվաճառ  և Աշոցք-Տաշիր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գուղի հատվածը և Սպիտակի ոլորանները ավտոճանապարհները:

Արարատի մարզում, Արմավիր քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: