13 հունվար, 2015 14:43

2014թ․ Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել

MHM61159 copy2014թ․ Հայաստան օդային ճանապարհով ժամանածների թիվը ավելի քան 3 հազ-ով գերազանցել է մեկնողների թվին։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, իսկ ժամանել է 1 042 864։

2014թ․ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 082 հազ․ 755 ուղևորի, ինչը շուրջ 324 511 ուղևորով կամ 18,5%-ով ավելի է 2013թ․ ցուցանիշից։

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10․4 տ՝ փոքր-ինչ զիջելով 2013թ․ ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 18,4%-ով՝ կազմելով 10 553: