13 հունվար, 2015 13:56

Առանձնատանն ապրող աղքատը

Հայաստանում պաշտոնապես ապրում է շուրջ մեկ միլիոն աղքատ մարդ: Էմմա Գալստյանը ծայրահեղ աղքատ 107 000 մարդկանցից մեկն է: Պետական մարմիններում հրաժարվում են օգնություն ցուցաբերել, քանի որ նա առանձնատանն է ապրում: Ըստ պաշտոնական հավաստումների՝ օգնություն է հասնում միայն բնակարաններում ապրող աղքատ մարդկանց: