2 փետրվար, 2015 12:24

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը՝ Բերձորի միջադեպի առնչությամբ

uj«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է «Հիմնադիր խորհրդարանի ավտոոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը։ Միջադեպի առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել քաղաքացիական ուղերձով, որում, մասնավորապես, ասված է.

«Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

Հարգանքով հանդերձ՝ և ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:

Ապաև՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:

Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին և պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի»:

Ավելի վաղ Բերձորում տեղի ունեցած բռնությանն արձագանքել էր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները: