28 փետրվար, 2015 16:52
Ժողովուրդը` ճգնաժամի մեջ
Ժողովուրդը «հիանում է» իր ծառաների ու ներկայացուցիչների խելքով, հնարամտությամբ ու կայացրած որոշումներով
28 փետրվար, 2015 17:31
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը, նրա խոսքով, նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում:
Խոսելով առևտրատնտեսական կապերի խորացման մասին՝ Աբրահամյանը նշել է, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ և կարևորել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը:
Իրաքի տրանսպորտի նախարարը նշել է, որ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ:
***
Իրաքի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Բաղդադ-Երևան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթով, որն իրականացվել է փետրվարի 26-ին:
Հայաստանից Իրաք և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի: