21 ապրիլ, 2015 11:11

Հայ դատ. Դավութօղլուի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում

DSC_1161-copy2Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի տարածած ուղերձը:

«Թուրքիայի առաջնորդները ցուցադրաբար կրկնապատակում են ժխտողականությունը՝ առերեսվելով Հայոց ցեղասպանության ճանաչման համընդհանուր ալիքին՝ Հռոմի պապից մինչև Եվրախորհրդարան: Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում, չի ենթադրում պատասխանատավության ստանձնում, չի արտահայտում ափսոսանք և չի առաջարկում փոխհատուցում»,- ասված է հայտարարության մեջ:

Դավութօղլուն ապրիլի 20-ին հանդես է եկել ուղերձով, որը վերնագրված է «Թուրքիայի Հանրապետության վարչապետը օսմանյան հայերի մասին, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: «Կիսելով օսմանյան հայերի վիշտը»՝ Դավութօղլուն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը: