23 ապրիլ, 2015 14:00

Հաղորդավարի տանը ահաբեկիչներ են փնտրում

«SOS TV»-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը վերջերս շատ սուր հումոր է արել ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հասցեին, ինչից հետո, նրա բնակարան և աշխատատեղ սկսել են այցելել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք տարօրինակ հարցեր են հնչեցրել ահաբեկչության թեմայով: Վիլենը վստահ է, որ սա պատահականություն չէ և անմիջապես կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ: