23 ապրիլ, 2015 19:12

Խաչատրյան և Կոմիտաս Ստամբուլում` ի հիշատակ Ապրիլ 24-ի | April 24 Memorial, Khachatryan and Komitas in Istanbul

Ստամբուլի «Կոնգրե Մերքեզի» դահլիճում կազմակերպվել էր համերգ՝ նվիրված Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների: Ի շարս մի շարք ստեղծագործությունների՝ հնչեց Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան: «Ի հիշատակ Ապրիլ 24-ի» խորագիրը կրող համերգի կազմակերպիչն է «Անադոլու Կուլտուր» կազմակերպությունը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:

A concert dedicated to the Armenian intellectuals who fell victim to the Genocide took place in Istanbul’s Congress Center. Along with a number of other pieces, the works of Komitas, Aram Khachatryan and Arno Babajanyan were performed. The concert was organized by Anadolu Kultur and with the support of the Galust Gulbenkian Foundation.