24 ապրիլ, 2015 13:18

Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ցեղասպանությունների նախամայր. Գարի Կասպարով

10367794_10152943719868307_6664671550732850578_nՇախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին:

«Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ինչպես ցանկացած այլ չարագործություն, բարդ է դրան առերեսվել, սակայն դա պետք է անել: Չարագարծությունները աճում են, երբ մենք ամաչում ենք դրանցից և ժխտում այն ընդունելուց և մենք սա գիտենք պատմությունից: Մենք պետք է ազնիվ լինենք և պետք է բավարար քաջություն ունենանք չարագործությունն իր անունով կոչելու համար, հատկապես՝ այս մեկը, որ 20-րդ դարի ցեղասպանությունների նախամայրն է: «2002թ. ես The Wall Street Journal-ում  հոդված տպագրեցի՝ կոչ անելով Թուրքիան Եվրամիություն ընդունել մի քանի հարցերի լուծման դեպքում: Դրանցից մեկը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և լիակատար ուսումնասիրումն է:

Մենք չենք կարող պայքարել այսօր աշխարհում առկա չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն հարյուրամյա վաղեմություն ունեն: Ես և իմ ընտանիքը, հարյուր հազարավոր ուրիշների հետ, ստիպված եղանք 1990թ. փախուստի դիմել՝ փրկվելով Բաքվի ջարդերից: Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում»,- գրել է Կասպարովը: