24 ապրիլ, 2015 21:31

Հայդարփաշայում՝ «100-րդ տարելիցը՝ ժխտման վերջ» կոչով

Ստամբուլի մարդու իրավունքների կազմակերպությունը և մի շարք այլ կազմակերպություններ արդեն մի քանի տարի անընդմեջ Պոլսի պատմական Հայդարփաշա կայարանում կազմակերպում են նստացույց՝ ի հիշատակ 1915թ․ Ապրիլ 24-ին այնտեղից դեպի մահ աքսորված հարյուրավոր հայ մտավորականների: ՍիվիլՆեթի նկարահանող խումբը լուսաբանում է միջոցառումն ու ներկայացնում կազմակերպիչների համատեղ հայտարարությունը: