24 ապրիլ, 2015 14:07

Թուրքական երկու թերթ լույս է տեսել հայերեն գրություններով

manset_gundemԱպրիլի 24-ին Թուրքիայում երկու թերթ լույս է տեսել գլխավոր էջերին հայերեն գրությամբ: «Ջումհուրիյեթն»  իր շապիկին տեղադրել է «Այլևս երբեք» գրությունը, իսկ քրդամետ «Օզգյուր Գյունդեմ» թերթը՝ «Տե՛ս, իմացի՛ր, առերեսվի՛ր»:

«Օզգյուր Գյունդեմ» թուրքերենով գրել է. «1915թ. պետական ծրագրով իրականացված  ցեղասպանության  հետևանքով 1,5 մլն հայեր և 500 հազ. ասորիներ աքսորվեցին և կոտորվեցին: Հարյուրամյա վերքը դեռ բաց է»:

Չնայած այս հրապարակումներին՝ թուրքական հիմնական լրատվամիջոցները և հատկապես կառավարամերձ մեդիան այս օրերին Հայոց ցեղասպանության հակաքարոզչություն են իրականացնում: