25 ապրիլ, 2015 19:30

Սերժը, Տիգրաններն ու Լիլիթը՝ երաժշտության մասին

Ապրիլի 25-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ երաժշտական հանդիպում: Թումոյի հյուրերն էին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը: