26 ապրիլ, 2015 14:00

Հայ որբերի գորգը՝ Սպիտակ տանը

Պատմական «Ղազիրի գորգը» նոյեմբերի 18-23-ը ցուցադրվել է ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների սրահում։ Գորգը գործել են հայ որբերը և 1925 թվականին նվիրել ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։