1 մայիս, 2015 18:00

Սիրիայում ոչնչացվող հայկական ժառանգությունը

Ապրիլի 26-ին իսլամիստ ահաբեկիչները պայթեցրին Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին: 2014թ. սեպտեմբերի 21-ին ահաբեկիչները պայթեցրել էին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Պատմաճարտարապետական հուշարձանների վերացմանը զուգահեռ վտանգվում է հայկական պատմական հիշողությունը: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փորձագետ Րաֆֆի Քորթոշյանի հետ: