15 մայիս, 2015 18:25

Արցախը միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների

TH_ArtsakhԼեռնային Ղարաբաղաի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Բակո Սահակյանը ստորագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացնելու մասին», «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին», «Հնագիտական ժառանգության պահպանության մասին  եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքները: