18 մայիս, 2015 11:25

Ռուսաստանում Պուտինին անմահացրել են կայսեր կերպարանքով

putin bustՄայիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգից 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կիսանդրիի բացումը. ՌԴ առաջնորդը ներկայանում է հռոմեական կայսեր կերպարանքով՝ Ռուսաստանի զինանշանով մեդալը կրծքին, հաղորդում է BBC-ն:

Մտահղացման հեղինակը Սանկտ-Պետերբուրգի «Իրբիս» կազակային միությունն է, որի ատաման Անդրեյ Պոլյակովը կարծում է, որ «այդ կերպարը ռուսաստանյան ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Ինչպես հաղորդվում է, քանդակի գլխին նախատեսվում էր նաև դափնե պսակ դնել, սակայն այդ գաղափարից ի վերջո հրաժարվել են:

Պոլյակովն ասել է, որ հուշարձանի բացման գաղափարն իր մոտ ծնվել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո, որը, ըստ ատամանի, «ռուսական հողերի վերադարձն էր» և համեմատելի է Բեռլինյան պատի փլուզման հետ: