27 մայիս, 2015 15:54

Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումները

Hovik-Abrahamyan-100-days-of-failure

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 27-ի նիստին խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը:

«Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրն այսօրվա նիստին ընդունել է որոշում, ըստ որի` բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:

«Որոշման նախագծի ըն­դու­նումը պայմա­նավորված է 2015թ. պետական բյու­ջե­ում արտասահման­յան պաշ­տոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսա­վոր­ման համար նախատես­ված առաջին կիսամյակի հատկացումների ան­բա­վա­րա­րության հետևան­քով այդ ուղ­ղու­թ­յամբ լրացուցիչ մի­ջոց­ներ նա­խատեսելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: