31 մայիս, 2015 20:10

Քո գրպանից՝ նախարարի զարմիկին

Ֆինանսների նախարարությունը 2014-ի դեկտեմբերին շուրջ 9 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Այյունեթվորքս» ընկերության հետ Հայաստանի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման աշխատանքներ իրականացնելու համար։ ՍիվիլՆեթը պարզել է, որ «Այյունեթվորքսի» հիմնական բաժնետերը նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է՝ Հայկ Խաչատրյանը։